18:42  ,  25 մայիսի, 2016

«Ժոզե Մոուրինյո» ապրանքանիշը պատկանում է «Չելսիին» (ֆոտո)

Ժոզե Մոուրինյոյի նշանակումն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում ձգձգվում է այն պատճառով, որ պորտուգալացի մասնագետի անվան իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», հաղորդում է independent-ը։

Եվրամիության մտավոր սեփականության գերատեսչության տվյալների համակարգում «Ժոզե Մոուրինյո» անունը գրանցված է որպես Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբին պատկանող ապրանքանիշ։ Այն գրանցելու դիմումը գերատեսչությունը ստացել է 2005թ. մարտին, երբ Մոուրինյոն առաջին անգամ զբաղեցնում էր «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ 2006-ին «Ժոզե Մոուրինյո» ապրանքանիշը գրանցվել է եւ «Չելսիի» սեփականությունն է մինչեւ 2025 թվականը։

Մոուրինյոյի անձնական պայմանագրի հարցում կողմերը հասել են համաձայնության, սակայն առեւտրային եւ գովազդային հարցերի համաձայնեցման պատճառով պայմանագրի կնքումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ձգձգվում է։

Հոլանդացի Լուի վան Գալի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս