18:11  ,  25 մայիսի, 2016

Աբրահամ Խաշմանյանն աշխատանքի առաջարկներ ունի Ղազախստանից

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն աշխատանքի առաջարկներ ունի Ղազախստանի առաջնության երկու ակումբներից, հաղորդում է ղազախական Sports.kz-ն։

48-ամյա մասնագետը ձմռանը բանակցել է Կարագանդայի «Շախտյորի» հետ, սակայն ապարդյուն։

Հայտնի է, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից հետո Աբրահամ Խաշմանյանը լքելու է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում