14:07  ,  25 մայիսի, 2016

Ֆերնանդո Ալոնսոն տուգանայինից գրավել է Կլաուդիո Ռանյերիի թիմի դարպասը (ֆոտոշարք)

Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդներ Ֆերնանդո Ալոնսոն («Մաքլարեն») եւ Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») բարեգործական խաղում օգնել են իրենց թիմին հաղթել «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմին, գրում է Daily Mail-ը:

Ֆորմուլա-1-ի արշավորդների թիմը մրցել է StarTeam MC-ի հետ եւ հաղթել 3:1 հաշվով: Իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն դարձել է դուբլի հեղինակ՝ գոլերից մեկը խփելով տուգանայինից: Ավտոարշավորդների թիմում խաղացել են նաեւ Ֆելիպե Մասան («Ուիլյամս»), Կարլոս Սայնս կրտսերը («Տորո Ռոսո»), ինչպես նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Էմանուել Պետին ու Ուիլյամ Գալասը: Ավտոարշավորդների թիմի ավագն էր Ֆերնանդո Ալոնսոն, իսկ StarTeam MC-ինը՝ Մոնակոյի իշխան Ալբեր II-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում