13:44  ,  25 մայիսի, 2016

Դանիել Ալվես. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կերկրպագեմ «Աթլետիկոյին»

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում երկրպագելու է Մադրիդի «Աթլետիկոյին»:

«Ցանկանում եմ, որ հաղթի «Աթլետիկոն», սակայն ոչ նրա համար, որ չեմ ցանկանում աջակցել «Ռեալին»: Իհարկե, ինձ դուր է գալիս, որ «Ռեալը» պարտվում է: Ես ցանկանում եմ «Աթլետիկոյի» հաղթանակը, քանի որ այդ թիմն արժանի է դրան: Նրանք եզրափակիչ են դուրս եկել ուժեղագույնների դեմ պայքարով»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին Միլանում: «Աթլետիկոն» «Բարսելոնային» դուրս էր թողել քառորդ եզրափակիչից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում