13:10  ,  25 մայիսի, 2016

«Մաքաբիի» մարզիչը գլխավորեց «Այաքսը»

Թել Ավիվի «Մաքաբին» գլխավորող Պետեր Բոսը նշանակվել է Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:

Հոլանդացի 52-ամյա մասնագետը մինչեւ 2017-ի ամառը գործող պայմանագիր ուներ «Մաքաբիի» հետ, սակայն կողմերը պայմանավորվել են ժամանակից շուտ դադարեցնել համագործակցությունը: Պետեր Բոսի պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչեւ 2019-ի հունիսի 30-ը:

Պետեր Բոսը հայտնի է հոլանդական «Ֆեյենորդում» ելույթներով, այնուհետեւ եղել է ակումբի տեխնիկական տնօրենը: «Այաքսի» գլխավոր մարզիչի պաշտոնում նա կփոխարինի Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դե Բուրին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում