11:35  ,  25 մայիսի, 2016

«Բանանցը» բաժանվել է 5 ֆուտբոլիստներից

Երեւանի «Բանանցից» հեռացել են 5 ֆուտբոլիստներ: Խոսքը Միգել Լոպեսի, Դենիս Մահմուդովի, Սոսլան Կալմանովի, Ալբերտ Օհանյանի, ինչպես նաեւ երկրորդ թիմի ֆուտբոլիստ Անդրեյ Շահգելդյանի մասին է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

«Բանանց» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլիստներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ հաջողություն մաղթելով հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում