09:41  ,  25 մայիսի, 2016

«Գոլդեն Սթեյտի» երկրորդ անընդմեջ պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի չորրորդ խաղում «Օկլահոման» 118:94 հաշվով տնային հաղթանակ տարավ «Գոլդեն Սթեյտի» նկատմամբ: Շարքի հաշիվը դարձավ 3:1՝ հօգուտ «Օկլահոմայի»: NBA-ի գործող չեմպիոնն այս մրցաշրջանում առաջին անգամ կրեց 2 անընդմեջ պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ռասել Ուեստբրուկն «Օկլահոմային» բերեց 36 միավոր եւ դարձավ թրիփլ-դաբլի հեղինակ: «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին վաստակեց 19 միավոր:

Օրվա միակ խաղից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Անդրե Ռոբերսոնն «Օկլահոմայից»:

NBA, կիսաեզրափակիչ

«Օկլահոմա» - «Գոլդեն Սթեյտ»՝ 118:94 (30:26, 42:27, 22:29, 24:12)

Շարքի հաշիվը՝ 3:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում