23:53  ,  24 մայիսի, 2016

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Լիվերպուլին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»

ՈւԵՖԱ-ն տուգանել է անգլիական «Լիվերպուլին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի խաղում ֆանատների վարքի համար: Երկու ակումբները կվճարեն ընդհանուր 115 հազար եվրո: Թիմերի ֆանատները առարկաներ էին նետել խաղադաշտ, վանկարկել էին վիրավորական արտահայտություններ:

Երկու հանդիպումների արդյունքում (2:0, 1:1) քառորդ եզրափակիչ էր դուրս եկել «Լիվերպուլը», որը պատժվել է նաեւ տնային խաղի մեկնարկը ձգձգելու, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ստադիոնի ելքերն արգելափակելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում