22:57  ,  24 մայիսի, 2016

Լիոնել Մեսին շքեղ բնակարան է գնել Փարիզում

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին բնակարան է գնել Փարիզում: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը Ֆրանսիայի մայրաքաղաքի Վիլա Մոնմորանսի շրջանում գտնվող 350 քառակուսի մետր տարածքով բնակարանի համար վճարել է 8.3 միլիոն եվրո, հաղորդում է abola-ն: Այդ շրջանում է ապրում նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, երգչուհի Սելին Դիոնը:

Մեսին այժմ ապրում է Բարսելոնայի Պեդրալբես թաղամասում գտնվող դուպլեքսում, որի համար վճարել է 2 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում