22:23  ,  24 մայիսի, 2016

Անչելոտի. Անհավանական դիմակայություն կլինի Մոուրինյոյի եւ Գվարդիոլայի միջեւ

Մոուրինյոն ու Գվարդիոլան ժամանակակից ֆուտբոլի լավագույն մասնագետներն են, նրանց դիմակայությունը կլինի անհավանական, հայտարարել է իտալացի Կարլո Անչելոտին, որը հուլիսին Մյունխենի «Բավարիայում» կփոխարինի Գվարդիոլային: Կատալոնացի մասնագետը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթին», իսկ Մոուրինյոն առաջիկայում կզբաղեցնի հոլանդացի Լուի վան Գալի հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնը «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Մոուրինյոյի եւ Գվարդիոլայի պայքարը Անգլիայում կլինի գրավիչ արկած երկու կողմերի համար էլ: Մոուրինյոն լավագույններից մեկն է եւ աշխատանքի փորձ ունի Պրեմյեր լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է նրա նման մասնագետ:

Վան Գալն ընդհանուր առմամբ նորմալ աշխատանք է կատարել: Միշտ էլ դժվար է նոր թիմ կառուցել: Բայց Մոուրինյոյի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» համագործակցությունը երկու կողմերին էլ օգտակար կլինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է skysports-ը:

Երկու տարվա աշխատանքի արդյունքում Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդում» նվաճեց Անգլիայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում