10:40  ,  25 մայիսի, 2016

Արթուր Սարկիսովը մարզաշապիկը նվիրել է երկրպագուհուն (ֆոտո)

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության վերջին տուրի խաղից հետո մարզաշապիկը նվիրել է երկրպագուհիներից մեկին, հայտնում է ակումբի Instagram-ի էջը:

Այդ խաղում «Վոլգան» հաղթել էր 4:0 հաշվով եւ գրավել 10-րդ տեղը, իսկ Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձել էր գոլի հեղինակ: Ավարտված առաջնությունում Սարկիսովը մասնակցեց 25 խաղի եւ խփեց 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում