21:58  ,  24 մայիսի, 2016

Գեւորգ Ղազարյանի մարզիչը հեռացվել է

Պորտուգալական «Մարիտիմուի» գլխավոր մարզիչ Նելո Վինգադան հեռացվել է պաշտոնից, հաղորդում է funchalnoticias.net-ը: 63-ամյա մասնագետը այս տարվա հունվարին էր գլխավորել թիմը:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում «Մարիտիմուն» 35 միավորով գրավել է 13-րդ տեղը: Այս ակումբում է հանդես գալիս նաեւ կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

28-ամյա հայ ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնության 22 խաղում խփել է երեք գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս