21:19  ,  24 մայիսի, 2016

Յոահիմ Լյով. Գերմանիան ցանկանում է նվաճել եվրոպական թագը

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Եվրո-2016-ին կմեկնի տիտղոսը նվաճելու վճռականությամբ, հայտարարել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Գերմանացիները եվրոպական տիտղոսը չեն նվաճել 1996 թվականից:

«Վստահ եմ, որ Մյուլերը, Բոատենգը, Հումելսը, Նոյերը, Շվայնշտայգերն ու Խեդիրան կարող են առաջնորդել թիմը մինչեւ հաղթանակ: Այս հավաքականը ցանկանում է նվաճել եվրոպական թագը: Մենք վճռական ենք հերթական անգամ հաստատել մեր հաջողությունը: Ես վայելում եմ ճնշումը: Այն մեզ օգնում է ավելի հզորանալ»,- Յոահիմ Լյովի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

2014թ. աշխարհի չեմպիոնների մրցակիցները Եվրո-2016-ի խմբային փուլում կլինեն Հյուսիսային Իռլանդիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով