20:53  ,  24 մայիսի, 2016

Վան Գալի անհավանական երիտասարդական քաղաքականությունը «Մանչեսթեր Յունայթեդում»

Նախորդ երկու տարիներին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած եւ հեռացված Լուի վան Գալը իրականացրել է անհավանական երիտասարդական քաղաքականություն, գրում է 101greatgoals-ը:

Հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի 14 խաղացողների է ընդգրկել գլխավոր թիմում: Թեեւ երբեմն նա այդ քայլին ստիպված է եղել դիմել հիմնական խաղացողների վնասվածքների պատճառով, սակայն թիվը տպավորիչ է: Հենց Վան Գալի բացահայտումներից Ջեսի Լինգարդի գոլի շնորհիվ էլ թիմը 12 տարվա դադարից հետո դարձյալ նվաճեց Անգլիայի գավաթը: Իսկ 18-ամյա Մարկուս Ռեշֆորդը մոտ է Անգլիայի հավաքականի կազմում Եվրո-2016-ին մասնակցելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում