20:17  ,  24 մայիսի, 2016

«Բարսելոնան» չի երկարաձգել պայմանագիրը Սանդրո Ռամիրեսի հետ

Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնան» չի երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Սանդրո Ռամիրեսի հետ:

«Սանդրոն այս ամռանը կարող է տեղափոխվել այլ թիմ: Անցած տարի մենք որոշեցինք եւս մեկ մրցաշրջան նրան պահել, քանի որ արժանի էր դրան: Մայիսի 1-ին մենք կարող էինք եւս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, բայց չարեցինք: Այժմ արդար կլինի նրան բաց թողնել»,- կատալոնական ակումբի տեխնիկական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է football-espana-ն:

20-ամյա Սանդրոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը: Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայում» անցկացրել է 18 հանդիպում եւ խփել է երեք գոլ: Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը կատալոնական թիմում էր 2014-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում