19:11  ,  24 մայիսի, 2016

Ռոնալդուն վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մարզման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել: 31-ամյա ֆուտբոլիստը բախվել է դարպասապահ Կիկո Կասիլյային եւ ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մարզումը, հաղորդում է 101greatgoals-ը:

«Ոչ մի լուրջ բան չկա: Մի երկու օրից ամեն ինչ հրաշալի կլինի»,- ավելի ուշ ասել է Ռոնալդուն:

Արքայական ակումբը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ պատրաստվում է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 28-ին Միլանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում