19:55  ,  24 մայիսի, 2016

Կանտոնա. Մոուրինյոն չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղ Էրիկ Կանտոնայի կարծիքով՝ «Պորտուի», Միլանի «Ինտերի», Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարողանա բավարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների պահանջները: Հոլանդացի Լուի վան Գալի հեռանալուց հետո թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է: Սպասվում է, որ թիմը կգլխավորի պորտուգալացի մասնագետը:

«Ես սիրում եմ Մոուրինյոյին, բայց նրա նախորդ թիմերի խաղաոճը չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավանում եմ նրա բնավորությունը, կիրքը ֆուտբոլի նկատմամբ, հումորի զգացումը: Նա շատ պահանջկոտ մասնագետ է, եւ իհարկե, հաղթող է: Բայց ես չեմ կարծում, որ Մոուրինյոյի ղեկավարությամբ թիմի խաղը կհավանեն «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆանատները: Նա կարող է հաղթել, բայց չեմ կարծում, որ երկրպագուներին կբավարարի նրա ոճով հաղթանակները»,- Կանտոնայի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Ժոզե Մոուրինյոյի նշանակման մասին «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի հայտարարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում