18:12  ,  24 մայիսի, 2016

ՄԼՍ. Յուրա Մովսիսյանի գոլը՝ լավագույնների թվում

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է հերթական տուրի ութ լավագույն գոլերը: Ներառված է նաեւ «Ռեալ Սոլթ Լեյքի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլը «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դարպասը: «Ռեալ Սոլթ Լեյքը» հաղթել էր 3:1 հաշվով:

28-ամյա հայ ֆուտբոլիստը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացողը, Rslsoapbox-ի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում