15:08  ,  24 մայիսի, 2016

ՊՍԺ-ն 120 միլիոն է առաջարկել Ռոնալդուի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն չի հրաժարվում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մտքից, գրում է Gazzetta dello Sport-ը:

Ֆրանսիայի չեմպիոնը Պորտուգալիայի հավաքականի ավագին ձեռք բերելու համար առաջարկել է 120 միլիոն եվրո: Բաց այդ, ՊՍԺ-ն տարեկան 30 միլիոն եվրո եկամուտ է խոստացել Ռոնալդուին:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբի հետ 31-ամյա պորտուգալացու գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում