15:44  ,  24 մայիսի, 2016

Ֆլոյդ Մեյվեզեր. ՄաքԳրեգորի հետ մենամարտը կլինի ММА-ի ու բռնցքամարտի հզորագույն դիմակայություն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) պատմել է խառը մենամարտերի մարզիկ Քոնոր ՄաքԳրեգորի հետ հանդիպման մանրամասների մասին:

«Այժմ մենք աշխատում ենք Քոնոր ՄաքԳրեգորի հետ մենամարտ անցկացնելու ուղղությամբ: Շուտով դուք կլսեք կոնկրետ տեղեկատվություն: Մենամարտն անցկացվելու է այս տարվա վերջնամասում Լաս Վեգասում: Այդ մենամարտը ցանկանում են տեսնել բոլորը: Դա կլինի ММА-ի ու պրոֆեսիոնալ բռնցքամարտի հզորագույն դիմակայություն»,- ամերիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է ESNews-ը: 

Հիշեցնենք, որ 39-ամյա Մեյվեզերը կարեիրան ավարտելու մասին հայտարարել էր սեպտեմբերի 12-ին կայացած Անդրե Բերտոյի դեմ հաղթական մենամարտից հետո, սակայն շատերը կարծում են, որ նա վերադառնալու է ռինգ կարիերայի 50-րդ մենամարտն անցկացնելու համար: Նախորդ 49 մենամարտերում ամերիկացին տարել է նույնքան հաղթանակ: Պատվավոր չեմպիոնի կոչումը նրան թույլ կտա չեմպիոնական մենամարտ անցկացնել կիսամիջին եւ առաջին միջին քաշային կարգերում, եթե որոշի վերսկսել կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում