14:44  ,  24 մայիսի, 2016

Արթուր Սարկիսովը գոհ է մրցաշրջանից

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության վերջին տուրում «Ենիսեյի» դարպասը գրավելուց հետո ամփոփել է ավարտվող մրցաշրջանը:

«Պարտավոր էինք հաղթել վերջին տնային խաղում, եւ արեցինք դա: Ուրախ եմ, որ այսքան երկրպագուներ էին եկել ստադիոն: Հուսով եմ՝ նրանց դուր եկավ մեր խաղը:

Մրցաշրջանը շատ բարդ ստացվեց: Արդյունքում մենք պատվով դուրս եկանք բարդ իրավիճակից: Ունենք շատ լավ կոլեկտիվ: Անձամբ ես գոհ եմ այս մրցաշրջանից, որը շատ բան տվեց ինչպես ինձ, այնպես էլ մյուսներին»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը Հայաստանի հավաքականի կազմում մեկնել է ԱՄՆ, որտեղ ազգային թիմն ընկերական խաղեր կանցկացնի Գվատեմալայի ու Էլ Սալվադորի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս