16:48  ,  24 մայիսի, 2016

«Միլանը» նոր պայմանագիր է կնքել 3 ֆուտբոլիստների հետ

Իտալական «Միլանը» երկարաձգել է գործող պայմանագրերը 3 ֆուտբոլիստների հետ: Խոսքն իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոյի եւ պաշտպաններ Լուկա Անտոնելիի ու Դավիդե Կալաբրիայի մասին է, հայտնում է ակումբի կայքը:

3 ֆուտբոլիստների նոր համաձայնագրերն էլ նախատեսված են մինչեւ 2019-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում