14:15  ,  24 մայիսի, 2016

Սուարեսը լաց է եղել վնասվածքի պատճառով

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղում ստացած մկանային վնասվածքի պատճառով լաց է եղել: Փոխարինվելով 57-րդ րոպեին՝ 29-ամյա ֆուտբոլիստը պահեստայինների նստարանին չի զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ Սուարեսը վնասվածքի պատճառով չի խաղալու 3 շաբաթ եւ բաց է թողնելու Ամերիկայի Գավաթի առաջին եւ երկրորդ տուրերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում