13:02  ,  24 մայիսի, 2016

Հայաստանի հավաքականը մեկնել է ԱՄՆ, Մկոյանն ու Մկրտչյանը չեն միանա թիմին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւան-Դոհա-Լոս Անջելես չվերթով մայիսի 24-ին մեկնել է ԱՄՆ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) հայկական թիմը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում ընկերական խաղ կանցկացնի Գվատեմալայի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երեւանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն ստադիոնում կհանդիպի Էլ Սալվադորին: Այդ հանդիպումներին մասնակցելու համար Հայաստանի հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները. 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան  «Միկա»

Անատոլի Այվազով  «Փյունիկ»                                 

Գոռ Մանուկյան  «Փյունիկ»  

Պաշտպաններ

Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                       

Վարազդատ Հարոյան «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» 

Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» 

Լեւոն Հայրապետյան  «Փյունիկ» 

Սերգեյ Ավագիմյան  «Արարատ»

Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ»                                 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Տիգրան Բարսեղյան «Գանձասար-Կապան»                                 

Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»                                 

Զավեն Բադոյան «Բանանց» 

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան «Կարպատներ» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան «Փյունիկ» 

Մարկոս Պիզելին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին «Ալ Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան Լոս Անջելեսում: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը եւ Հրայր Մկոյանը: Մկրտչյանն «Անժիի» կազմում մայիսի 24-ին եւ 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանն «Էսթեղլալին» պետք է օգնի մայիսի 29-ին անցկացվելիք Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում