12:44  ,  24 մայիսի, 2016

Միրչա Լուչեսկուն պայմանագիր է կնքել «Զենիթի» հետ

Ռումինացի հայտնի մասնագետ Միրչա Լուչեսկուն կարիերան կշարունակի Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», գրում է «ТАСС»-ը:

Լուչեսկուի գործակալը հայտնել է, որ 70-ամյա մարզիչը ռուսական ակումբի հետ պայմանագիր է կնքել «2+1» համակարգով:

Միրչա Լուչեսկուն 2004-ից մինչեւ այս մրցաշրջանի ավարտը գլխավորում էր Դոնեցկի «Շախտյորը», որի հետ 8 անգամ նվաճել է Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը, իսկ 2009-ին դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում