13:42  ,  24 մայիսի, 2016

Չեմպիոնների լիգայի մասնակիցները Ջեյմի Վարդիին կարող են գնել 20 միլիոն ֆունտով

Հայտնի են դարձել Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» ու թիմի առաջատարներ Ջեյմի Վարդիի միջեւ նոր պայմանագրի մանրամասները:

Daily Mail-ը գրում է, որ Չեմպիոնների լիգային մասնակցող թիմերը մինչեւ պայմանագրի ավարտն անգլիացի հարձակվողին ձեռք բերելու համար պետք է վճարեն 20 միլիոն ֆունտ ստերլինգ: Նշվում է, որ «Լեսթերը» Վարդիի հետ բանակցում է կլաուզուլան բարձրացնելու վերաբերյալ:

Անգլիայի ավարտված առաջնությունում Վարդին խփել էր 24 գոլ եւ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել Պրեմյեր լիգայի եւ բրիտանացի լրագրողների (Football Writers’ Association) վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս