11:47  ,  24 մայիսի, 2016

Արգենտինայում ֆուտբոլիստ է մահացել խաղի ժամանակ

Ֆուտբոլի Արգենտինայի ռեգիոնալ լիգայի ժամանակ ֆուտբոլիստ է մահացել: «Վիլա Էլիսա» թիմի խաղացող Միկայել Ֆավրեն մրցակցից ծնկով հարված է ստացել գլխին եւ ընկել խոտածածկին: Նա անմիջապես բարձրացել է եւ փորձել վիճել մրցակցի հետ, սակայն ուշագնաց է եղել: Հանդիպումը դադարեցվել է, իսկ ֆուտբոլիստի մահվան պատճառները կպարզի հետաքննությունը, հայտնում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում