11:17  ,  24 մայիսի, 2016

Նեյմարը երջանիկ է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը պատմել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից:

«Ինձ համար պատիվ է տիտղոսներ նվաճել այսպիսի երկրպագուներ ունեցող ակումբի համար: Ես երջանիկ եմ «Բարսելոնայում»: Ես բարսամեն եմ»,- Բրազիլիայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը եւ «Բարսելոնան» բանակցում են գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 48 խաղ՝ դառնալով 30 գոլի եւ 27 գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս