10:07  ,  24 մայիսի, 2016

Պիրլո. MLS-ում վազքը շատ է, խաղը՝ քիչ

Ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն պատմել է, որ չի զղջում MLS տեղափոխվելու համար:

«MLS-ում խաղալը բարդ է: Այստեղ շատ բան կախված է ֆիզիկական որակներից, պետք է կատարել մեծ աշխատանք: Իմ կարծիքով, MLS-ում վազքը շատ է, իսկ խաղը՝ քիչ: Այստեղ հարցը համակարգի ու ամերիկյան ֆուտբոլի մշակույթի մեջ է: Չեմ ասի, որ այստեղ խնդիրներ կան տեխնիկայի հետ կապված: Պարզապես այստեղ կա համակարգային դատարկություն, փոս, որը պետք է լցնել: ԱՄՆ-ում խնդիրներ են ունենում այն ֆուտբոլիստները, որոնք դառնում են պրոֆեսիոնալներ»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնության նախորդ տուրում «Նյու Յորք Սիթին» տանը 0:7 հաշվով պարտվել էր «Նյու Յորք Ռեդ Բուլզին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում