10:41  ,  24 մայիսի, 2016

«Տորոնտոն» դարձյալ հաղթեց «Քլիվլենդին» եւ հավասարեցրեց հաշիվը, Լեբրոնը՝ լավագույն դրվագի հեղինակ

«Քլիվլենդի» ու «Տորոնտոյի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի չորրորդ խաղից հետո շարքի հաշիվը հավասարվեց: Չորրորդ խաղում «Տորոնտոն» տնային հաղթանակ տարավ 105:99 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Տորոնտոյի» խաղացող Կայլ Լաուրին, որը վաստակեց 35 միավոր: Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդին» բերեց 29 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը:

NBA, կիսաեզրափակիչ

«Տորոնտո» - «Քլիվլենդ»՝ 105:99 (27:24, 30:17, 21:28, 27:30)

Շարքի հաշիվը՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում