09:45  ,  24 մայիսի, 2016

Սուարեսը բաց կթողնի Ամերիկայի Գավաթի մեկնարկը

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մկանային վնասվածքի պատճառով չի խաղա 3 շաբաթ, գրում է Sport.es-ը:

29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչում: Սպասվում է, որ Սուարեսն Ուրուգվայի հավաքականին կմիանա 10 օրից: Նա ստիպված կլինի բաց թողնել Ամերիկայի Գավաթի առաջին եւ երկրորդ տուրերը: Խմբային փուլում ուրուգվայցիների մրցակիցներն են՝ Մեքսիկան (հունիսի 5-ին), Վենեսուելան (հունիսի 9-ին) եւ Ջամայկան (հունիսի 13-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում