22:38  ,  23 մայիսի, 2016

Աշխարհի առաջնություն. Անուշ Գրիգորյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Աստանայում շարունակվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակիչում պարտվել է աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն, ֆրանսիացի Սառա Ուրահմունին եւ դուրս մնացել պայքարից:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր նաեւ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը, որը պարտվել էր մեկնարկային մենամարտում:

Այս մրցաշարն օլիմպիական վարկանիշային է: Հայաստանն ուներ երկու պատվիրակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում