00:40  ,  24 մայիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

Ըստ վարկանիշի՝ թիմերն ընդգրկվել են երկու զամբյուղներում։ Անցած ամռանն առաջին անգամ Եվրոպայի լիգայի որակավորման փուլին մասնակցած «Ալաշկերտը» 1.325 վարկանիշով երկրորդ զամբյուղում է եւ կարող է հանդիպել հետեւյալ թիմերից մեկի հետ. ՏՆՍ (Ուելս, 5.2), «Վալետտա» (Մալթա, 4.466), «Ֆլորա» (Էստոնիա, 3.350), «Սանտա - Կոլոմա» (Անդորրա, 2.699)։

Որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 20-ին։ Առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հունիսի 28-29-ին եւ հուլիսի 5-6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում