19:47  ,  23 մայիսի, 2016

Մատս Հումելսը բուժզննում անցավ «Բավարիայում» եւ կնքեց 5 տարվա պայմանագիր (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Մատս Հումելսը հաջողությամբ բուժզննում է անցել «Բավարիայում» եւ հինգ տարվա պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ։

«Մենք ուրախ ենք եւ ողջունում ենք մեր սանի վերադարձը։ Նրա խաղը կհարստացնի «Բավարիան»։ Նա համաշխարհային մակարդակի պաշտպան է եւ պատասխանատվությունից չվախեցող մարտիկ»,- ասել է «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն։

27-ամյա ֆուտբոլիստը 2008-ից հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։ 1995-2008 թվականներին նա հանդես է եկել «Բավարիայի» տարբեր թիմերում։ Ոչ պաշտոնական տվյալներով, Հումելսի տրանսֆերի համար Գերմանիայի չեմպիոնը վճարել է մոտ 35 միլիոն եվրո։

Ամռանը մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային կփոխարինի իտալացի Կարլո Անչելոտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս