19:12  ,  23 մայիսի, 2016

Ինարկիեւը՝ Եվրոպայի չեմպիոն, հայ շախմատիստների արդյունքները

Ռուսաստանցի գրոսմայստեր Էռնեստո Ինարկիեւի հաղթանակով Կոսովոյում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Ինարկիեւը վաստակեց 9 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Հրանտ Մելքումյանն ու Հովհաննես Գաբուզյանը, ոչ ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, պարտություն կրեց Արման Փաշիկյանը։

Հայաստանի շախմատիստներից լավագույն վերջնական արդյունքն ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհանիսյանը, որոնք վաստակեցին 7,5-ական միավոր եւ բաժանեցին 6-26-րդ տեղերը: Հովհաննիսյանը 14-րդն է, Տեր-Սահակյանը՝ 24-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով