00:12  ,  24 մայիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերների համար Մոուրինյոյին կհատկացնի 200 միլիոն եվրո

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն «Մանչսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում ակումբից ամառային տրանսֆերների համար կստանա 200 միլիոն եվրո, հաղորդում է Express-ը։

Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային եւ «Էվերտոնի» պաշտպան Ջոն Սթոունզին։

Սպասվում է, որ Մոուրինյոն հինգ տարվա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ, որը հրաժեշտ կտա հոլանդացի մարզիչ Լուի վան Գալին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում