20:42  ,  23 մայիսի, 2016

Ալեն Բոգոսյանը կարող է դառնալ Օբամեյանգի մարզիչը

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, 45-ամյա Ալեն Բոգոսյանը Գաբոնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուներից մեկն է, հաղորդում է africatopsports.com-ը։

Մյուս թեկնածուներն են Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչ Կարլուշ Կեյրուշը եւ Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվեն Կեշին։

Գաբոնի հավաքականի առաջատարն է 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Ալեն Բոգոսյանը եղել է Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռայմոն Դոմենեկի եւ Լորանի Բլանի գլխավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում