21:20  ,  23 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումներն ավարտված մրցաշրջանում

Տեսանյութում ներկայացված են Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները ավարտված ակումբային մրցաշրջանում։

27-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում խփել է 23 գոլ, կատարել է 32 գոլային փոխանցում։

Մխիթարյանը դարձել է նաեւ Գերմանիայի գավաթի ավարտված խաղարկության լավագույն ռմբարկուն՝ 5 գոլ։ Նա մեկ գոլով հետ է թողել «Բավարիայի» խաղացող Թոմաս Մյուլերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում