12:35  ,  23 մայիսի, 2016

Ալեքսանդր Կարապետյանը՝ դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 26-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» մրցակցի խաղադաշտում 5.1 հաշվով հաղթել է «Էտելբրուքին»:

Հյուրերի կազմում դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել է 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը 71-րդ րոպեին ստացել է կարմիր քարտ: Ընթացիկ առաջնությունում Կարապետյանը գոլերի քանակը հասցրել է 6-ի:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի Սերբիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Կարապետյանը նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, բայց վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում