01:14  ,  22 մայիսի, 2016

Եվրոպայի առաջնության. Հայ շախմատիստների արդյունքներն 9-րդ տուրում

Կոսովոյում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մայիսի 21-ին անցկացվեց 9-րդ տուրը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Զավեն Անդրիասյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

9-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւն է, որն ունեն 8 միավոր: Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը, որոնք 6.5-ական միավորով բաժանում է 4-13-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում