16:02  ,  29 հունիսի, 2012

Ռոնալդուն ուշացել է Լիսաբոն մեկնող ինքնաթիռից եւ մնացել է Դոնեցկում

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուշացել է Դոնեցկից Լիսաբոն մեկնող ինքնաթիռից: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պուլու Բենտուն ուշ է նկատել իր թիմի առաջատարի բացակայությունը, ինչի հետեւանքով Ռոնալդուն մի քանի ժամ ավելի է մնացել Ուկրաինայում:

«Ուղեւորության կազմակերպիչն ինձ հարցրեց, թե կցանկանայի նստել 5-րդ շարքում՝ ինքնաթիռի հետեւի հատվածում: Երբեմն նստում եմ առաջին, երկրորդ կամ երրորդ շարքում, սակայն ես համաձայնվեցի: Հետո գնացի սրճարան խմորեղեն գնելու համար, իսկ ինքնաթիռը մեկնեց առանց ինձ: Դա անարդարացի էր»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է «Украина-2012» տեղեկատվական կենտրոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով