16:24  ,  21 մայիսի, 2016

ԲԿՄԱ-ն՝ Ռուսաստանի չեմպիոն, «Դինամոն» լքեց Պրեմյեր լիգան

Մոսկվայի ԲԿՄԱ-ն պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն:

Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրում բանակայինները Կազանում նվազագույն հաշվով հաղթեցին «Ռուբինին» եւ 65 միավորով գրավեցին առաջին տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

63 միավոր հավաքած «Ռոստովը» նույնպես հաղթանակով ավարտեց առաջնությունը գրավեց երկրորդ տեղը եւ ուժերը կփորձի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, իսկ գործող չեմպիոն «Զենիթը» դարձավ բրոնզե մեդալակիր՝ 59 միավոր:

Մոսկվայի «Դինամոն» 0:3 հաշվով պարտվեց «Զենիթին» ու Սարանսկի «Մորդովիայի» պես լքեց ուժեղագույնների լիգան, իսկ «Անժին» ու «Կուբանն» անցումային խաղեր կանցկացնեն Պրեմյեր լիգայից դուրս չմնալու համար:

Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Ռուբին» - ԲԿՄԱ՝ 0:1

Ալան Ձագոեւ, 19

«Դինամո» - «Զենիթ»՝ 0:3

Արտյոմ Ձյուբա, 59, Ալեքսանդր Կոկորին, 62, Օլեգ Շատով, 90 (11մ)

«Թերեկ» - «Ռոստով»՝ 0:2

Կրիստիան Նոբոա, 30, Ալեքսանդր Երոխին, 50

«Կռիլյա Սովետով» - «Անժի»՝ 0:0

«Լոկոմոտիվ» - «Մորդովիա»՝ 3:0

Ռիֆատ Ժեմալետդինով, 28, 66, Պետար Սկուլետիչ, 55

«Ուֆա» - «Սպարտակ»՝ 3:1

Իվան Պաուրեւիչ, 1, Սիլվեստր Իգբուն, 12 (11մ), Դիեգո Կարլոս, 68 – Լորենցո Մելգարեխո, 9

«Ուրալ» - «Կուբան»՝ 2:0

Սպարտակ Գոգնիեւ, 31, Ալեքսանդր Սապետա, 64

«Կրասնոդար» - «Ամկար»՝ 1:0

Պավել Մամաեւ, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում