17:44  ,  20 մայիսի, 2016

Ջական ժամանել է Լոնդոն, «Արսենալը» նրա համար կվճարի 43 միլիոն եվրո

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ժամանել է Լոնդոն եւ չորս տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ, հաղորդում է Goal.com-ը։

Շվեյցարացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ «Լոնդոնի» եւ «Բորուսիայի» բանակցությունները տեւել են մի քանի շաբաթ։ Կողմերը համաձայնության են հասել նաեւ Ջակայի անձնական պայմանագրի վերաբերյալ եւ առաջիկայում գործարքը կկնքվի։ Անգլիական ակումբը տրանսֆերի համար կվճարի 43 միլիոն եվրո։ Ջական ցանկանում է ստանալ 34 համարի մարզաշապիկը, սակայն այժմ այդ համարով խաղադաշտ է դուրս գալիս Ֆրանսիս Կոկլենը։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Ջական անցկացրել է 28 հանդիպում, խփել է 3 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում