11:50  ,  16 մայիսի, 2016

Կառլեն Մկրտչյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի վիճակագրությունն ու գնահատականը «Մորդովիայի» դեմ Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը կատարել է մեկ հարված, որն ավարտվել է դարպասի գրավումով: Նա կատարել է 13 փոխանցում՝ 76.9 տոկոս ճշգրտությամբ: Մկրտչյանը 2 անգամ խլել է գնդակը եւ 2 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Կառլենը թույլ է տվել 1 խախտում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 2 անգամ: Հայ կիսապաշտպանը ստացել է 7.66 գնահատականը, իսկ «Անժիի» կազմում ամենաբարձրը գնահատվել է Մոգամեդ Մուսալովի խաղը (8.44):

Հիշեցնենք, որ «Անժին» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Կառլեն Մկրտչյանը փոխարինման էր դուրս եկել 53-րդ րոպեին՝ 2 րոպե անց դառնալով գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում