21:14  ,  15 մայիսի, 2016

Կառլեն Մկրտչյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» Կասպիյսկում ընդունել է Սարանսկի «Մորդովիային» եւ առավելության է հասել 3:0 հաշվով: Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: 

«Անժին» 25 միավորով 12-րդ տեղում է: «Մորդովիան» 24 միավորով նախավերջինն է՝ 15-րդը:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Անժի» - «Մորդովիա»՝ 3:0

Յանիկ Բոլի, 39, Կառլեն Մկրտչյան, 57, Մագոմեդ Մուսալով, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում