18:44  ,  13 մայիսի, 2016

«Արսենալը» 80 միլիոն ֆունտ կհատկացնի Մխիթարյանի, Մորատայի եւ Ջակայի տրանսֆերներին

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ակումբի ղեկավարությանը ներկայացրել է ամռան տրանսֆերային նպատակները:

Բրիտանական The Sun-ի տվյալներով, Վենգերը 80 միլիոն ֆունտ ստերլինգ կստանա Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի տրանսֆերները գնելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Մխիթարյանի տրանսֆերի համար պատրաստ է «Բորուսիային» վճարել 23 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ֆուտբոլիստին առաջարկելով տարեկան 8 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ: 27-ամյա հայ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին» եւ Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում