09:11  ,  11 մայիսի, 2016

Յոահիմ Լյով. Ուրախ եմ, որ Հումելսը մնում է Բունդեսլիգայում

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»:

«Ուրախ եմ, որ Հումելսը մնում է Բունդեսլիգայում: Այն, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղում են հայրենիքում, դա նշանակում է, որ մեր առաջնությունը չի զիջում Պրեմյեր լիգային ու Պրիմերային: Ես միշտ զրուցում եմ իմ խաղացողների հետ, սակայն նրանց խորհուրդներ չեմ տալիս տեղափոխությունների հարցում: Մատսը չունի իմ խորհուրդների կարիքը»,- Լյովի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ գերմանացի պաշտպանը մյունխենցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր եւ այս ամռանը կմիանա նոր ակումբին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հումելսի տրանսֆերը կազմել է 35-38 միլիոն եվրո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով