00:33  ,  7 մայիսի, 2016

Մարկո Վերատին բաց կթողնի Եվրո-2016-ը

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին Իտալիայի ազգային հավաքականին չի օգնի Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ում:

ՊՍԺ-ի կայքը հայտնում է, որ մայիսի 16-ին 23-ամյա իտալացին վիրահատվելու է Դոհայում, իսկ վերականգնման համար պահանջվելու է մոտ 7 շաբաթ: Դա նշանակում է, որ նա չի հասցնի ապաքինվել մինչեւ Եվրո-2016-ը:

Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում Վերատին մի քանի շաբաթ բաց էր թողել աճուկային վնասվածքի պատճառով, սակայն, վերսկսելով մարզումները, նրա վնասվածքը կրկնվել էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով