23:40  ,  6 մայիսի, 2016

Հոկեյի աշխարհի առաջնություն. Կանադան մեկնարկեց հաղթանակով, Ռուսաստանը՝ պարտությամբ

Ռուսաստանում մեկնարկեց տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի 2016թ. առաջնությունը:

Աշխարհի գործող չեմպիոն կանադացիներն առաջին տուրում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարան ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ, իսկ ռուսները 0:3 հաշվով պարտվեցին Չեխիային:

Խաղերը կանցկացվեն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանը երրորդ անգամ է հյուրընկալում աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ առաջնության (Չեխիայում) եզրափակիչում Կանադան 6:1 հաշվով հաղթել էր Ռուսաստանին, իսկ բրոնզե մեդալ նվաճել էին ամերիկացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում 3:0 հաշվով պարտության էին մատնել Չեխիայի թիմին:

Աշխարհի 2016թ. առաջնություն, առաջին տուր

A խումբ

Շվեդիա - Լատվիա՝ 2:1 (լրացուցիչ ժամանակում) (1:0, 0:0, 0:1, 1:0)

Ֆինլանդիա - Բելառուս՝ 6:2 (0:0, 4:1, 2:1)

B խումբ

ԱՄՆ - Կանադա՝ 1:5 (1:2, 0:1, 0:2)

Չեխիա - Ռուսաստան՝ 3:0 (1:0, 1:0, 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս