«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին երկարաձգել է թուրինյան ակումբի հետ գործող պայմանագիրը: Իտալացի 48-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի կայքը:
Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել էր 2014-ին եւ 2 տարի անընդմեջ դարձել Իտալիայի չեմպիոն, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում 1:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում